Goal.com-ը գնահատել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում հունական ՊԱՕԿ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների խաղը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գոնսալո Կաստրոն, ում գոլը դորտմունդցիներին փրկեց պարտությունից:

Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ստացել է 3 միավոր, նույնքան միավոր ունի նաև Մարկո Ռոյսը:

«Իր թիմի խաղին ակտիվ մասնակցություն ունեցավ և շատ կրեատիվ տեսք ուներ»,- գրում է կայքը Մխիթարյանի մասին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 65-րդ րոպեին: