Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պաշտպանի ռուս օդաչուներին Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների հնարավոր հարձակումներից: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա նշել է, որ ռուսների վրա ծայրահեղականների հարձակման հավանականությունը չափազանց բարձր է:

 

 

Հետևաբար, նա արդարացված է համարում ռուսական ռազմական ղեկավարության գործողությունները: «Երբ որոշակի քայլեր են ձեռնարկվում, դրանք համակողմանի են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս' որևէ անցանկալի իրադարձություններից խուսափելու համար: Ես խորապես համոզված եմ, որ այդ երկրի ղեկավարությունը կատարելապես հաշվարկել է այդ ամենը», - ասել է Բորդյուժան:

 

 

Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ ԻՊ-ն արդեն տեղեկատվական հարձակում է սկսել ռուսների դեմ: Բորդյուժային ամենից շատ զարմացրել է արևմտյան ԶԼՄ-ների ագրեսիվ արձագանքը Ռուսաստանի գործողություններին: