Լիտվայի Կլայպեդա քաղաքում հոկտեմբերի 3-ից մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը դարձավ արծաթե մեդալակիր:

56 կգ քաշայինների պայքարում Մարգարյանը երկամարտում գրանցել է 241 կգ արդյունք (102+139) և զբաղեցրել 2-րդ տեղը: Պոկում վարժությունում Մարգարյանը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: