Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ հաջող համագործակցությունը Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Իրաքի միջև անհրաժեշտ է տարածաշրջանը ոչնչացումից փրկելու համար: Այս մասին Սիրիայի առաջնորդը գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում:
«Կոալիցիան, որի մեջ մտնում է Ռուսաստանը, Սիրիան, Իրանը և Իրաքը պետք է հաջողության հասնել, հակառակ դեպքում տարածաշրջանը կարող է ոչնչացվել», - ասված է հայտարարության մեջ:
«Շատ երկրներ զգում եմ ահաբեկչության վտանգը, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներ հանդես են եկել հայտարարություններով՝ հաջակցություն ստեղծված կոալիցիային, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ տվյալ կոալիցիայի հաջողության շանսերը մեծ են», - ասել է Ասադը՝ իրանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: