Ազատության հրապարակից մեկնարկեց «Չեք անցկացնի» նախաձեռնության բողոքի երթը դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենք։

 

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը կոչ է անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին։

15.30


Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ հանդիպել է Շվեդիայի դեսպանի և ԵՄ-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ և երկայացրել է ամբողջ իրավիճակը: Ասաց, որ բերման ենթարկվածների հարցն է բարձրացրել:

 

Արամ Մանուկյանն ասաց նաև, որ թեպետ իրեն էլ են հասցրել նստեցնել ոստիկանական մեքենա, բայց ոստիկանությունը զգացել է, թե ինչ հիմարություն է անում՝ ազատ է թողել: Թեպետ պատգամավորը համարում է, որ այդ քայլը կոնկրետ վերաբերմունք է եղել: 

 

15.25

Լևոն Զուրաբյանը ներկաներին հորդորեց գնալ դեպի ոստիկանության Արաբկիրի բաժանմունք և զորավիգ լինել բերման ենթարկված ակտիվիստներին:


15.15


Դեմ քվեարկելուց հետո նիստերի դահլիճից քաղաքացիների մոտ եկավ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:


15.00

 

Թեպետ հորդառատ անձրև է, բայց քաղաքացիները շարունակում են մնալ Ազգային Ժողովի շենքի մոտ:


14.17

 

Ակտիվիստ Արմեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը 17 հոգու բերման է ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: «Այսօր շատ ագրեսիվ էին ոստիկանները, օրինակ, բերման ենթարկեցին փաստաբան Տիգրան Եգորյանին, ով անգամ պաստառը չէր փորձում ամրացներ, բերման ենթարկեցին նաև մի քանի ազատամարտիկների»:


13.57

 

Ակտիվիստ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ փորձում են ճշտել, թե իրենց ընկերներից ում են ձերբակալել: Հույս հայտնեց, որ նրանց շուտ ազատ կարձակեն և իրենց պայքարակիցները կմիանան ակցիային:

Հայտարարեց նաև, որ մնալու են Ազգային ժողովի մատույցների մոտ մինչև քվերակության ավարտը:

13.50

Արամ Մանուկյանը ամոթանք տվեց ոստիկաններին. «Ես ամաչում եմ ձեզ համար, դուխներդ հերիքումա գնացեք սահման կռիվ տվեք, դուք այսօր կատարում եք քաղաքական պատվեր, ոչ թե պահպանում եք հասարակական կարգը»:


13.42

 

Ոստիկանությունը մի քանի քաղաքացու բերման ենթարկեց:


13.40 

Ելույթ ունեցավ Արամ Մանուկյանը

 

Սիրելի ժողովուրդ, նորմալ է, ամեն ինչ նորմալ է: Բա ի՞նչ եք ուզում՝ Սերժ Սարգսյանը թողնի ինչ ուզում եք անե՞ք: Եթե իրենց նորմալ են պահում, ապա մեր խնդիրը ոստիկանների հետ չի: Այսօրվանից ամբողջ Հայաստանը կընդգրկվի «ոչ»-ի շարժման մեջ, մենք մտնում ենք շատ լուրջ փուլ:

 

Արամ Մանուկյանի խոսքը դեռ չավարտված մասնակիցների և ոստիկանների միջև հրմշտոցը նորից սկսվեց: 


13.35

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց Լևոն Զուրաբյանին կարգի հրավիրել երթի մասնակիցներին: Խնդիրն այն է, որ երթի մասնակցիները ցանկանում են «ոչ» գրությամբ պաստառ ամրացնել Ազգային ժողովի պարիսպների վրա: Նա հորդորեց լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն բերել:


13.30

 

Այս պահին լարված իրավիճակ է Ազգային ժողովի պարիսպների մոտ: Քաղաքացիների շարքերում են ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ թեպետ երթի մասնակիցները հայտարարում են, որ այն արտոնված է, սակայն ոստիկանությունը շղթա էր կազմել և խոչընդոտում էր երթի բնականոն ընթացքին:

 

Այսօր քվեարկության է դրվելու Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

 

Երթի մասնակիցները կոչ են անում համաքաղաքացիներին միանալ և պայքարել Սահմանադրության փոփոխությունների դեմ: Նրանք պարզել են «Ոչ» գրությամբ պաստառներ:

 

«Մի-ա-ցում»,- բացականչում են երթի մասնակցիները:

 

 

Ուղիղ միացումը՝ 1in.am