Ազատության հրապարակից մեկնարկեց «Չեք անցկացնի» նախաձեռնության բողոքի երթը դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենք։
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը կոչ է անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին։
15.30
Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ հանդիպել է Շվեդիայի դեսպանի և ԵՄ-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ և ներկայացրել է ամբողջ իրավիճակը: Ասաց, որ բերման ենթարկվածների հարցն է բարձրացրել:
Արամ Մանուկյանն ասաց նաև, որ թեպետ իրեն էլ են հասցրել նստեցնել ոստիկանական մեքենա, բայց ոստիկանությունը զգացել է, թե ինչ հիմարություն է անում, ազատ է թողել: Թեպետ պատգամավորը համարում է, որ այդ քայլը կոնկրետ վերաբերմունք է եղել:
15.25
Լևոն Զուրաբյանը ներկաներին հորդորեց գնալ դեպի ոստիկանության Արաբկիրի բաժանմունք և զորավիգ լինել բերման ենթարկված ակտիվիստներին:
15.15
Դեմ քվեարկելուց հետո նիստերի դահլիճից քաղաքացիների մոտ եկավ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
15.00
Թեպետ հորդառատ անձրև է, բայց քաղաքացիները շարունակում են մնալ Ազգային ժողովի շենքի մոտ:
14.17
Ակտիվիստ Արմեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը 17 հոգու բերման է ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: «Այսօր շատ ագրեսիվ էին ոստիկանները, օրինակ, բերման ենթարկեցին փաստաբան Տիգրան Եգորյանին, ով անգամ պաստառը չէր փորձում ամրացնել, բերման ենթարկեցին նաև մի քանի ազատամարտիկների»:
13.57
Ակտիվիստ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ փորձում են ճշտել, թե իրենց ընկերներից ում են ձերբակալել: Հույս հայտնեց, որ նրանց շուտ ազատ կարձակեն և իրենց պայքարակիցները կմիանան ակցիային:
Հայտարարեց նաև, որ մնալու են Ազգային ժողովի մատույցների մոտ մինչև քվեարկության ավարտը:
13.50
Արամ Մանուկյանը ամոթանք տվեց ոստիկաններին. «Ես ամաչում եմ ձեզ համար, դուխներդ հերիքումա գնացեք սահման կռիվ տվեք, դուք այսօր կատարում եք քաղաքական պատվեր, ոչ թե պահպանում եք հասարակական կարգը»:
13.42
Ոստիկանությունը մի քանի քաղաքացու բերման ենթարկեց:
13.40
Ելույթ ունեցավ Արամ Մանուկյանը.
Սիրելի ժողովուրդ, նորմալ է, ամեն ինչ նորմալ է: Բա ի՞նչ եք ուզում՝ Սերժ Սարգսյանը թողնի՝ ինչ ուզում եք, անե՞ք: Եթե իրենց նորմալ են պահում, ապա մեր խնդիրը ոստիկանների հետ չի: Այսօրվանից ամբողջ Հայաստանը կընդգրկվի «ոչ»-ի շարժման մեջ, մենք մտնում ենք շատ լուրջ փուլ:
Արամ Մանուկյանի խոսքը դեռ չավարտված մասնակիցների և ոստիկանների միջև հրմշտոցը նորից սկսվեց:
13.35
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց Լևոն Զուրաբյանին կարգի հրավիրել երթի մասնակիցներին: Խնդիրն այն է, որ երթի մասնակցիները ցանկանում են «ոչ» գրությամբ պաստառ ամրացնել Ազգային ժողովի պարիսպների վրա: Նա հորդորեց լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն բերել:
13.30
Այս պահին լարված իրավիճակ է Ազգային ժողովի պարիսպների մոտ: Քաղաքացիների շարքերում են ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ թեպետ երթի մասնակիցները հայտարարում են, որ այն արտոնված է, սակայն ոստիկանությունը շղթա էր կազմել և խոչընդոտում էր երթի բնականոն ընթացքին:
Այսօր քվեարկության է դրվելու Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Երթի մասնակիցները կոչ են անում համաքաղաքացիներին միանալ և պայքարել Սահմանադրության փոփոխությունների դեմ: Նրանք պարզել են «Ոչ» գրությամբ պաստառներ:
«Մի-ա-ցում»,- բացականչում են երթի մասնակցիները:
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի