Եվրո 2016թ-ի ընտրական փուլում Ալբանիայի դեմ կայանալիք խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղի շրջանակներում ուժերը չափեց Ֆրանսիայի ազգային ընտրանու հետ:

Ֆրանսիական «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց Դիդյե Դեշամի թիմի հաղթանակով` 4:0 հաշվով:

Հանդիպման 35-րդ րոպեին «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի արդյուանվետ խաղի արդյուքում Անտուան Գրիզմանը գրավեց Կասպարովի պաշտպանած դարպասը:  Երկրորդ գոլը դաշտի տերերը խփեցին 55-րդ րոպեին` աչքի ընկավ Յոհան Կաբայը:

Գոլ խփելու իր հնարավորությունը բաց չթողեց նաև Քարիմ Բենզեման ով դուբլ ձևակերպեց: Ֆուտբոլիստը 78-րդ րոպեին գլխի հարվածով հեղինակեց իր թիմի երրորդ գոլը, ապա աչքի ընկավ նաև մեկ րոպե անց: Գոլերից հետո Բենզեման փոխարինվեց:

 Սարգիս Հովսեփյանը մեր ընտրանու կազմում կատարեց 6 փոփոխություն`  Արթուր Սարկիսովի, Հենրիխ Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի, Գևորգ Ղազարյանի, Հովհաննես Համբարձումյանի, Կառլեն Մկրտչյանի փոխարեն դաշտ մտան համապատասխանաբար Արաս Օզբիլիսը (54'), Մարկոս Պիզելին (60'), Վարդան Պողոսյանը (61'), Նորայր Ասլանյանը (66'), Դավիթ Մանոյանը (70') և Արտակ Գրիգորյանը (80'):

Մերոնց կազմում միակ զգուշացումը 20-րդ րոպեին ստացավ Հովհաննես Համբարձումյանը: