Թուրքիայում ևս 2 պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր քաղաքում: Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, ևս երեքը' վիրավորվել:
Շաբաթ առավոտյան Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում սկսվել է հակաահաբեկչական գործողություն, որին մասնակցել է երկու ուղղաթիռ և 6 զրահամեքենա: Բացի այդ, շենքի տանիքների վրա աշխատում էին դիպուկահարներ: Այդ գործողության իրականացման ընթացքում փողոցում ռումբ է պայթել:
Այսօր Թուրքիայում տեղի է ունեցել մեկ այլ լուրջ ահաբեկչական հարձակում: 2 պայթյուն որոտացել է Անկարայի կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ, որտեղ անցկացվում էր «Ոչ պատերազմին, խաղաղություն և աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքը: Վերջին տվյալներով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել' մոտ 120-ը: Ականատեսները պնդում են, որ պայթյունն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: