Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտեի» դարպասը:
27-րդ րոպեին Մարսելոն Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումցի հետո բացեց հաշիվը, իսկ երեք րոպե անց պորտուգալացին դարձավ նաև գոլի հեղինակ: 81-րդ րոպեին Խեսեն խփեց իր թիմի երրորդ գոլը:
Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմը 18 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, «Բարսելոնան», ով այս տուրի խաղը կանցկացնի այսօր ավելի ուշ՝ իր ակտիվում ունի 16 միավոր:
Ռոնալդուն երկրպագուներին ցուցադրեց իր «Ոսկե խաղակոշիկը»