Արդեն ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել Ֆիլիպինների խոշորագույն կղզի Լուսոնից' Կոպպու հզոր թայֆունի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մաիսն հայտնում է BBC-ն:

 

Արդեն հայտնի է բազմաթիվ ավերված տների մասին, շատ տարածքներ մնացել են առանց էլեկտրականության, ալիքների բարձրությունը հասնում է չորս մետրի: Տուժածների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

 

Հզոր թայֆունը հասել է Ֆիլիպիններ Լուսոն կղզու Կասիգուրան քաղաքից ոչ հեռու' կիրակի առավոտյան: Սպասվում է, որ թայֆունը դեռ երեք օր կտեւի, որին կհաջորդեն արեւադարձային հեղեղները: