Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին տեղեկացնում է Sport-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումինիգեն «Բավարիայի» ներկայացուցիչներին ասել է՝ համաձայնել Գվարդիոլայի պահանջներին: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները:

Խոսքը պայմանագիրն առնվազն երկու տարով երկարաձգելու մասին է: