Բռնցքամարտի WBA, IBF, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն մտադիր է մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն վերջնական որոշում պետք է կայացնի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA):

«Վլադիմիրն իսկապես լրջորեն է տրամադրված Օլիմպիական խաղերին մասնակցելու հարցում, սակայն որոշումը միայն Վլադիմիր չէ կայացնում: Նման որոշում պետք է կայացնի ԱԻԲԱ-ն՝ թույլ տալով պրոֆեսիոնալ մարզիկին մասնակցելու խաղերին»,-բռնցքամարտիկի մենեջերի' Բերնդ Բենտեի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկը 1996 թ-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն է: