ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների համար կպայքարի 8 թեկնածու: Թեկնածուների փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է հոկտեմբերի 26-ին:

Կառույցի նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ արքայազն Ալ Հուսեյնը, Ասիական կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմը, Հարավաֆրիկյան հանրապետության բնակարանաշինության նախկին նախարար Տոկիո Սեկվալը, ՖԻՖԱ-ի նախկին աշխատակից Ժերոմ Շամպանը, Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Նահիդը, Լիբերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մուսա Բիլիստը: Պաշտոնական ցուցակը կհրապարկվի 10 օրից:

Հավելենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016 թ-ի փետրվարի 26-ին: