ԻԼԻՊ-ի գրոհայինները յուրացրել են ռազմական նշանակության քիմիական նյութերի արտադրությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի սպառազինությունների չտարածման ու վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը, տեղեկացնում է lifenews-ը:

 

 

«Բոլոր տվյալներով՝ ԻՊ խմբավորումն իսկապես, ձեռք է բերել քիմիական զենքի արտադրության տեխնոլոգիաների հասանելիություն: Արդեն արձանագրվել են Սիրիայի և Իրաքի տարածքում գրոհայինների կողմից քիմիական զենքի օգտագործման բազմաթիվ դեպքեր»,- ասել է նա:

 

 

«Ռուսաստանը կարծում է, որ Սիրիայում քիմիական ապառազմականացման գործընթացը, ըստ էության, ավարտված է»,- ասված է հայտարարության մեջ: