Թուրքիայում խոհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զավեշտալի հայտարարություն է արել նախընտրական պայքար տանող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության վերաբերյալ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken լրատվականը, Էրդողանը հայտարարել է, թե ԺԴԿ քարոզարշավն իրականացնում է «գերագույն ուղեղը»:

 

 

«Կուսակցության քարոզաշավն իրականացնում է Օբամայի քարոզարշավն իրականացրած խումբը»,- ասել Էրդողանը՝ հավելելով, որ «գերագույն ուղեղը» խորհուրդ է տվել ԺԴԿ-ին «ահաբեկչություն իրականացնել»:

 

 

Էրդողանի նման հայտարարությունից հետո ԺԴԿ առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը «Թվիթերի» իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և գրել. «Տես, նման բան կա, իսկ դու ինձ չէիր էլ ասում»: