Այսօր Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ՝ իր՝ երեկ ներկայացարած դիմումը հետ վերցնելու համար։ Այս մասին հայտնել էին ՍԴ մամուլի բաժնից։
Լուրեր.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: Վերջինս, գնահատելով Հայրիկյանի քայլը, պատասխանեց. «Կասեմ շատ կարճ' անցյալ տարվա ամենահայտնի արտահայտությամբ' Ты кто такой, давай до свидания»:
Նշենք նաև, որ մի քանի օր շարունակ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը իր դեմ կատարված մահափորձից հետո բոլորին պահում էր սպասման մեջ' կդիմի ՍԴ, թե' ոչ:
Երեկ՝ փետրվարի 10-ին, Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացրել էր դիմումը՝ ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ:
ՍԴ-ն պետք է որոշում կայացներ այսօր մինչև ժամը 16.30-ը, այնինչ նախագահի թեկնածուն կրկին փոշմանեց: