Պարզվել Է, որ Air France ավիաընկերության՝ ԱՄՆ-ից Ֆրանսիայի մայրաքաղաք մեկնած երկու ինքնաթիռներում դրված ռումբերի մասին տեղեկատվությունը կեղծ է եղել, տեղեկացնում է Reuters-ը:
Մասնավորապես Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, թե «չկան այն բանի ապացույցներ, որ A-380 հանրանավի անվտանգությանը, որն իրականացնում Էր Լոս Անջելես-Փարիզ չվերթը, որեւԷ բան Էր սպառնում»:
Ինչպես արդեն հաղորդվել է, նոյեմբերի 17-ին Air France ավիաընկերության երկու ինքնաթիռներ, որոնք ԱՄՆ-ից մեկնել էին Փարիզ, հարկադրված են եղել փոխել ուղղությունը պայթյունի սպառնալիքի պատճառով: A-380 հանրանավը, որը Լոս Անջելեսից մեկնել էր Ֆրանսիա, ուղարկվել է Սոլտ Լեյկ Սիթիի միջազգային օդանավակայան այն բանից հետո, երբ ազդանշան էր ստացել ենթադրյալ ռումբի մասին: Օդանավում եղել է 497 ուղեւոր: Boeing 777-ը Վաշինգտոնից մեկնել էր Փարիզ, բայց հարկադրական վայրէջք է կատարել Հալիֆաքսի օդանավակայանում: Ինքնաթիռում եղել է 298 ուղեւոր:
Ըստ վերջին տվյալների՝ երկու ինքնաթիռներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել, ուղեւորները տարհանվել են: