Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի (Institute for Economics and Peace) կողմից հրապարակված' Ահաբեկչության գլոբալ ինդեքսում (Global Terrorism Index 2015) Ադրբեջանը զբաղեցրել է 93-րդ տեղը: Հավաքելով 1,381 միավոր, ինչը նախկին արդյունքից 1,247 միավորով մեծ է, Ադրբեջանն ավելի է մեծացրել ահաբեկչության սպառնալիքը երկրում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Vision of Humanity նախաձեռնության կայքը' նշելով, որ 10-բալանոց վարկանիշում որքան ավելի շատ միավոր է հավաքում երկիրը, այնքան այնտեղ մեծ է ահաբեկչության ռիսկը:
Վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը և Խորվաթիայի հետ միասին եզրափակում է ահաբեկչության նվազագույն ազդեցությամբ երկրների ցուցակը:
Հետո հետևում են «կանաչ երկրները», որտեղ ահաբեկչության ռիսկ ընդհանրապես չկա:
Վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 71-րդ տեղը և գտնվում է ահաբեկչության ավելի բարձր մակարդակի ազդեցության երկրների մեջ: Ցուցակում Իրանը զբաղեցրել է 39-րդ տեղը, Թուրքիան' 27-րդ տեղը. երկու երկրներն էլ նշված են նարնջագույնով և մտել են ինդեքսում ահաբեկչության ազդեցության ռիսկի գծով երկրների երրորդ խմբի մեջ: Ռուսաստանը զբաղեցրել է 23-րդ տեղը և ընկել «կարմիր գոտի»: Իրաքը վարկանիշը գլխավորում է10 միավորով: Բացի այդ երկրից, պետությունների առաջին եռյակ, որտեղ նշվում է ահաբեկչության բարձր ազդեցություն, մտել են Աֆղանստանը և Նիգերիան: Ու կրաինան զբաղեցրել է 12-րդ տեղը (ահաբեկչության բարձր ազդեցութուն):