Մխիթարյանը տիրապետում է տեխնիկայի և արագության անհավանական համադրության: Այս մասին ասել է «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով «Բորուսիայում» իր նախկին սանի մասին:

«Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանի նկատմամբ քննադատությունը շատ էր: Ֆուտբոլիստների 99 տոկոսը, սակայն, երջանիկ կլիներ նրա խնդիրներն ունենալու համար: Հենրիխն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է: Նա տիրապետում է տեխնիկայի և արագության անհավանական համադրության: Ոչ բոլորն են ընդունակ դրան: Հայերն աշխատասեր են, և հենց այնպես չէ, որ Հայաստանն աշխարհին տվել է այսքան բարձրակարգ շախմատիստների»,- դորտմունդյան թիմի նախկին գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: