Կրասնոյարսկի երկրամասի կլինիկական հիվանդանոցում մահացել է Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով 15 տուժածներից մեկը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով բժշկական հաստատության մամուլի քարտուղար Իրինա Կոչետկովային:
Այսպիսով զոհերի թիվը հասել է 11-ի:
«Թուրուխան» ավիաընկերությանը պատկանող Մի-8 ուղղաթիռը կործանվել է Կրասնոյարսկի երկրամասի Թուրուխանի շրջանում՝ Իգարկա օդանավակայանից ոչ հեռու: Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մի-8-ը գտնվել է Ենիսեյ գետի աջ ափին մոտ: Ուղղաթիռի ֆյուզելյաժը քանդվել է: