ՆԱՏՕ-ն առաջարկել է ամրապնդել Թուրքիայի պաշտպանությունը: Մեծ Բրիտանիան պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի Ինջիրլիքի բազայաում օդանավեր տեղակայելու, իսկ Դանիան՝ Միջերկրական ծով նավեր ուղարկելու շուրջ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:

 

Ինչպես նշվել է դաշինքում, Թուրքիայի պաշտպանության ուժեղացմանն ուղղված միջոցները կապված չեն խոցված ռուսական ռմբակոծիչի հետ: Ինչպես ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը, նման որոշումը կայացվել է դեռևս հոկտեմբերին, միջադեպից և Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունից առաջ:

 

«Նախկինում մենք արդեն ամրապնդել ենք Թուրքիայի պաշտպանական հնարավորությունները, իսկ այժմ շարունակում ենք ամրապնդել և թարմացնել դրանք»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է Ստոլտենբերգին: