Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում կատալոնյան «Բարսելոնան» տնային խաղում 6:1 խոշոր հաշվով հաղթեց «Վիլյանովենսեին»:

Մեկնարկից 4 րոպե անց հաշիվը բացեց Դանի Ալվեշը: Կատալոնացիների կազմում այնուհետև հեթ-տրիկ ձևակերպեց Սանդրո Ռամիրեսը (21', 31', 69'), դուբլի հեղինակ դարձավ Մունիր էլ Հադադին (51', 76'):

Հյուրերի միակ գոլը իր հաշվին 29-րդ րոպեին գրանցեց Խուանֆրանը:

Նշենք, որ «կապտանռնագույնների» առաջատարներից Մեսսին հայտավորված չէր խաղին, իսկ Նեյմարն ու Սուարեսը պահեստայինների թվում էին: