Դեկտեմբերի 4-ին Վերահսկիչ պալատում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ Յոթերորդ և Տասներորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:
Խորհրդակցությունների ընթացքում Վերահսկիչ պալատի աշխատակիցները ներկայացրել են կատարված աշխատանքների արդյունքները, վերահսկողության ընթացքում ծագած խնդիրները և դրանց լուծման համար կիրառված միջոցները:
ՎՊ նախագահն ընդգծել է վերահսկողական աշխատանքներում հստակ հետևողականություն ցուցաբերելու և բացասական երևույթների պատճառահետևանքային կապերին էական ուշադրություն դարձնելու կարևորությունը:
Խորհրդակցության ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 10-ն ամփոփել վերահսկողության արդյունքները: