Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

 

Ըստ վիճակահանության՝ Մադրիդի «Ռեալի» մրցակցիը կլինի Հռոմի «Ռոման», իսպանական մյուս գրանդի՝ «Բարսելոնայի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Արսենալը»: 

 

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ


«Արսենալ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)


ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)


ՊՍՎ (Հոլանդիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)


«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Զենիթ» (Ռուսաստան)


«Յուվենտուս» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)


«Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)


«Դինամո» Կիև (Ուկրաիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)


«Գենտ» (Բելգիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)


1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան 2016 թվականի փետրվարի 16-17-ին ու 23-24-ին, իսկ պատասխան խաղերը' մարտի 8-9 և 15-16: