Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետաքննության շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ, տեղեկացնում է BFM հեռուստաալիքը:

 

 

Լիլի դատախազության տեղեկության համաձայն՝ կալանավորներից մեկը՝ զինավաճառ Կլոդ Էրմանը ձերբակալվել է ահաբեկիչներին աջակցելու համար: Նրա հանցակիցը նույնպես ձերբակալվել է:

 

 

Ավելի ուշ, դատարանի աղբյուրը հայտնել է մեկ այլ կալանավորի մասին:

 

 

Փարիզի կենտրոնում՝ դեկտեմբերի 15-ի առավոտյան ձերբակալվել է 29-ամյա մի տղամարդ, նույնպես մի շարք ահաբեկչությունների հետաքննության շրջանակներում: