«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումն ԱՄՆ-ից պահանջում է լայն միջազգային կոալիցիայի շրջանակում Ռուսաստանի հետ կառուցողական փոխգործակցություն։ Նման կարծիք են հայտնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներ, Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը և Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ՛Մելին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ն, իր հերթին նախագահական ընտրարշավում նրանց հակառակորդ, նախկին «առաջին տիկին», սենատոր և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հույս է հայտնել, որ Մոսկվան կմիանա Վաշինգթոնին, եթե գործը հասնի Սիրիայի երկնքում թռիչքներից ազատ գոտու ստեղծմանը։
Սանդերսը, Օ՛Մելին և Քլինթոնը, որոնք առաջադրվել են ԱՄՆ նախագահի թեկնածու, մասնակցել են դեմոկրատների միջևնախընտրական դեբատների երրորդ ռաունդին, որն անցկացվել է Նյու Հեմփշիր նահանգի Սենտ Անսելմ քոլեջում. այդ նահանգում արդեն մեկուկես ամիս հետո տեղի կունենան նախնական ընտրություններ (փրայմերիզ)։
Բերնի Սանդերսի և Մարտին Օ՛Մելիի կարծիքով՝ ԻՊ-ի ոչնչացումն ավելի կարևոր և անհետաձգելի խնդիր է, քան Սիրիայում իշխանության փոփոխությունը։ Քլինթոնն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն միաժամանակ հասնի նաև Ասադի հեռանալուն։