ՌԴ ռազմատիեզերական ուժերը վերջին երեք օրվա ընթացքում Սիրիայի ութ նահանգում հարձակվել են ահաբեկիչների 556 օբյեկտի վրա: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«Երեք օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 25-ից սկսած, իրականացվել է 164 մարտական թռիչք, որոնց ընթացքում Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա, Համա, Հոմս, Դամասկոս, Դեյր Զոր և Ռաքքա նահանգներում հարված է հասցվել ահաբեկիչների 556 օբյեկտներին»,- ասել է գեներալ-լեյտենանտը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մեծացրել են հարվածների ինտենսիվությունը Սիրիայում՝ կառավարական զորքերի և հայրենասիրաբար տրամադրված ուժերի զինված խմբերի հարձակողական գործողությունների շահերից ելնելով, որոնք պայքար են մղում ԴԱԻՇ-ի դեմ: