Սաուդյան Արաբիան հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Իրանի ղեկավարության կտրուկ հայտարարությունների և Թեհրանում սաուդական դեսպանատան վրա իրականացված հարձակման պատճառով. տեղեկացնում է BBC-ն:

 

Բացի այդ, երկիրը մտադիր է խզել Թեհրանի հետ կոմերցիոն բոլոր կապերը և արգելք դնել իր հպատակների կողմից Իրան այցելելու վրա։ Ընդ որում՝ նախարարն ընդգծել է, որ իրանցի ուխտագնացները կարող են այցելել թագավորություն։

 

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել 47 մարդ, որոնց մեղադրել էին ահաբեկչության մեջ: Նրանց թվում եղել էր հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը:

 

Ադիլ ալ-Ջուբեյրը երեկ հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ պատճառաբանելով երկրի ներքին գործերին Իրանի բացահայտ միջամտության գործոնով։