Ինչպես հայտնի է դարձել, Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում «Splendid» հյուրանոցի վրա ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 23-ի:

 

 

Զոհվածները 18 երկրի քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով երկրի անվտանգության ծառայությանը:

 

 

Հիշեցնենք, որ «Splendid» հյուրանոցի վրա հարձակումը սկսվել է հունվարի 15-ի երեկոյան՝ մեքենա է պայթել Ուագադուգուի կենտրոնում: Այնուհետև զինված տղամարդկանց մի խումբ ներխուժել է հյուրանոց և հրաձգություն է սկսվել: Ենթադրվում է, որ այդ ժամանակ հյուրանոցում կար մոտ հարյուր մարդ: Հյուրանոցը հայտնի է եվրոպացի զբոսաշրջիկների և ՄԱԿ-ի աշխատակիցների շրջանում:

 

 

Զինյալները հայտարարել են, որ սպանել են 30 պատանդներին և ահաբեկչությունը Ֆրանսիայից վրեժ անվանել: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական Մահրիբի երկրներում Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը: