Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հաստատել է թիմից Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հեռանալու մասին լուրերը:
«Այո, Արասն ուներ խաղային քիչ պրակտիկա, վնասվածքից հետո ոչ մի կերպ չէր կարողանում վերականգնել խաղային ռիթմը: Ֆուտբոլիստն անձամբ ինքն է ցանկություն հայտնել փոխել ակումբը, և կարծում ենք, որ այլ ակումբում նա կկարողանա հաճախ խաղալ, կստանա լրացուցիչ պրակտիկա:»,- մարզչի խոսքը մեջբերում է Championat.com-ը: