Դիտորդները հայտնել են Reuters գործակալությանը, որ կառավարական զորքերին արյունալի մարտերից հետո հաջողվել է վերահսկողություն հաստատել Դերաայի հարավային նահանգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքում: Շեյխ Միսկինը գտնվում է Դերաա, Էլ Կունեյտրա և Էս Սուվեյդա հարավային նահանգներ տանող ճանապարհների խաչմերուկում, տեղեկացնում է LifeNews-ը:
«Քաղաքը շատ կարևոր է բոլոր հակամարտող կողմերի համար: Այժմ՝ գրավելով այն, Ասադի ուժերը կտրել են Դերաա նահանգի արևելյան և արևմտյան մասերի միջև զինյալների կապը»,- ասել է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուռահմանը:
Նրա խոսքով՝ ոչնչացումները քաղաքում, որը երկար ժամանակ վերահսկվում էր գրոհայինների կողմից, հսկայական են: