Սիրիայի հարավային նահանգները որոշ ժամանակով զրկվել են էլեկտրաէներգիայից՝ դիվերսիայի արդյունքում, որն իրականացվել է ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից: Ահաբեկիչները ռումբ են տեղադրել խողովակաշարի տակ, որի միջով վառելիք է մատակարարվում երկու ջերմային էլեկտրակայաններին:

 

 

Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, զինյալները ներխուժել են Էմ Ադդաբաբիր գյուղի միջով՝ Հոմս նահանգի հյուսիս-արևելքում լեռնաշղթայի միջով:

 

 

Խմբի մի մասը հարձակվել է ռազմական դիրքերի վրա, իսկ երկրորդը՝ հասել է մայրուղի, որը գալիս է գազի վերամշակման տարածքից: Ահաբեկիչները խողովակի տակ հարյուր կիլոգրամ քաշով ռումբ են տեղադրել: