Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը «Բարսելոնան» «Կամպ Նոու»մարզադաշտում 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Վալենսիայի» դարպասը:
Մեկնարկային 12 րոպեների ընթացքում դուբլ ձևակերպեց Լուիս Սուարեսը (7', 12'), որին հաջորդեց Լիոնել Մեսսիի հեթ-տրիկը (29', 59', 74): Հանդիպման 83-րդ րոպեին Սուարեսը իր երրորդ գոլը խփեց այս խաղում, իսկ 88' դարձավ պոկերի հեղինակ:
Նշենք, որ առաջին խաղակեսի ավարտին հյուրերի կազմում կարմիր քարտ ստացավ Մուստաֆին (45+2), իսկ նշանակաված 11 մետրանոց հարվածից վրիպեց Նեյմարը (45+3):
Նեյմարի չիրացարած 11 մետրանոցը