ՆԱՏՕ-ն հանդես է գալիս Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության օգտին, ձգտում է խուսափել առճակատումից և նոր «սառը պատերազմից»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ առճակատման և նոր «սառը պատերազմի», մենք ցանկանում ենք խուսափել նոր «սառը պատերազմից»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում:
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները վատացել են 2014 թվականին Ուկրաինայի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, դաշինքը միակողմանի կարգով հայտարարել է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: