«Ազատություն» ռադիոկայանը հարցազրույց է ունեցել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, ով համաձայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ արդեն իսկ այսօր պաշտոնանկ կարվի:

 

«Ազատություն». - Պարոն Աշոտյան, բոլոր թերթերը, մամուլը երկվանից և այսօր առավոտյան տեղեկացնում են, որ որոշում է կայացվել՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ) և Դուք երեկվանից այլևս նախարար չեք։ Իրականությանը մո՞տ են այս տեղեկությունները։

 

Արմեն Աշոտյան. - Ես չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին և վերջապես, ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։

 

«Ազատություն». - Բայց Դուք պատրա՞ստ եք թողնել այդ պաշտոնը։

 

Արմեն Աշոտյան. - Իհարկե, ես միշտ պատրաստ եմ թողնել այն պաշտոնները, որոնց նշանակումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով, բայց աշխատել եմ և աշխատում եմ պաշտոնավարման առաջին օրվանից մինչև պաշտոնավարմանս վերջին օրը։

 

«Ազատություն». - Ձեզ առաջիկայում կտեսնե՞նք քաղաքականության մեջ՝ այլ պաշտոնում։

 

Արմեն Աշոտյան. - Իմ՝ քաղաքական դաշտում լինելու հանգամանքը պայմանավորված չի եղել որևէ պաշտոնով, այդ թվում՝ նախարարի հանգամանքով։ Պայմանավորված է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ լինելու հանգամանքով և ակտիվ կուսակցական լինելու հանգամանքով։ Պետական աշխատանքը և քաղաքական գործունեությունը միշտ չէ, որ միահյուսված են լինում։

 

«Ազատություն». - Իսկ կտեսնե՞նք Ձեզ պետական պաշտոնում՝ առաջիկայում։

 

Արմեն Աշոտյան. - Դուք ինձ արդեն հանեցի՞ք այս պաշտոնից։ Ես չեմ բացառում, որ մամուլի կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում