Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ ընդունում է այնպիսի մի տարբերակ, որով Սիրիայի նախագահը կթողնի իր պաշտոնը «ուժային ճանապարհով»:
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում դիվանագետը հայտարարել է, որ Բաշար Ասադն «առանց կասկածի, ցանկացած դեպքում, կլքի իր պաշտոնը, կամ հրաժարական կտա, կամ էլ կտապալվի ուժով»:
«Մենք պնդում ենք, որպեսզի սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորվի, սակայն եթե իրավիճակը փակուղի մտնի, ապա միայն Ասադի և նրա դաշնակիցների «համառ» ռեժիմի մեղքով: Այս դեպքում, ոչ մի այլ տարբերակ չի մնում, քան խնդրի ուժային ճանապարհով լուծումը»,- ասել է ալ-Ջուբեյրը: