Քաղաքացիների ամենամսյա ընդունելության շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 17-ին ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների:

 

 

Ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին և նրանց դիմումներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծումներ տալ դիմում-խնդրանքներին: Բարձրաձայնված հարցերի որոշ մասին էլ հենց տեղում տրվեց դրական ընթացք: