«Facebook»-ում, բացի սովորական «Like» կոճակից, մի քանի նոր «ռեակցիաներ» են հայտնվել: Նորարարությունը գաղտնազերծել է բազմաթիվ օգտահաշիվներ, որոնք օգտագործվել են Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի էջում «Like»-եր հավաքելու համար:

 

Ինչպես գրում է ուկրաինական «Վեստի»-ն, Ուկրաինայի նախարարի էջում՝ սովորական մեկ ու կես հազար «Like»-երի փոխարեն, այժմ հայտնվում է ընդամենը մոտ 300 դրական գնահատական: Նույնը տեղի է ունեցել նաև «Պյոտր Պորոշենկոյի Բլոկ» կուսակցությունից ժողպատգամավոր Սերգեյ Լեշչենկոյի էջում. ավելի քան հազար «Like»-երի փոխարեն՝ այժմ նա հավաքում է մոտ 700-ը: