Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռիում: «Փաստինֆո»-ի տեղեկություներով՝ հրկիզվել է օրեր առաջ տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող Արմեն Կախյանի տունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 22-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է Վահագնի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Ն.Քոչինյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Քննչական կոմիտեի տարածած տեղեկության համաձայն' Ռուսաստանի Դաշնությունում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանը, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել՝ Ա.Կախյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և հայտարարվել հետախուզում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում