Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրում «Մարիտիմուն» արտագնա խաղում 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը «Պասուշ դե Ֆերեյրայի» հետ:
Դաշտի տերերի կազմում 57-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Ժոաու Դիոգոն, թիմի մյուս գոլը հեղինակել է Սոուզան՝ 70-րդ րոպեին:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փոխարինվել է 68-րդ րոպեին: