Իրանի սահմանային զորքերի հրամանատար Գասիմ Ռզաին այսօր ժամանում է Ադրբեջան:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է interpress.az լրատվական կայքը' հղում կատարելով Բաքվում Իրանի դեսպանատանը:

 

 

Նշվում է, որ Ռզաիի եռօրյա այցը Բաքու իրագործվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւի հրավերով:

 

 

Գասիմ Ռզաին Բաքվում երկկողմանի հանդիպումներն զուգահեռ պետք է մասնակցի Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանային զորքերի հրամանատարությունների եռակողմ հանդիպմանը:

 

 

Հանդիպումներում պետք է քննարկվեն սահմանային անվտանգության, թմրանյութերի մաքսանենգության դեմ համատեղ պայքարի, սահմանների պահպանության եւ այլ հարցեր: