Ռիգայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին արծաթե մեդալը:

58 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը եզրափակչում 0:8 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մինգիան Սեմյոնովին:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ամոյանը 9:0 հաշվով Խորվաթիայի ներկայացուցչին: Քառորդ եզրափակչում 9-6 հաշվով առավելության էր հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել ուկրաինացի ըմբիշին: