Գերմանիայի առաջնության շրջանակներում 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» և «Մայնցի» միջև հանդիպմանը մարզադաշտում երկրպագու է մահացել՝ սրտի կաթվածից: Մեկ այլ երկրպագու տեղափոխվել է հիվանդանոց:
«Չափազանց տխուր եմ իմանալ մարզադաշտում մեր թանկագին երկրպագուի մահվան մասին: Իմ աղոթքներն ու մտքերը նրա ընտանիքին: Երկրորդ երկրպագուն հիվանդանոցում է, նրան արագ ապաքինում»,- գրել է Մխիթարյանը: