ԱՄՆ-ի Կանզասի նահանգում Amtrak երկաթուղային ընկերության մարդատար գնացքի հինգ վագոններ դուրս են ընկել ռելսերից, կան տուժածներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վթարը տեղի Է ունեցել Դոջ-Սիթի քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա: Լոս-Անջելեսից Չիկագո ընթացող գնացքում գտնվում Էին 128 ուղեւորներ եւ 14 երկաթուղայիններ:
Ընկերությունը նշում Է, որ տեղի հիվանդանոցներ են տեղափոխվել 11 տուժածներ: Նշվում Է, որ վնասվածքները չեն սպառնում հոսպիտալացվածների կյանքին:
Պատահարի վայրում աշխատում են փրկարարների ստորաբաժանումները: Կատարվում Է միջադեպի հանգամանքների հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: