Ստամբուլի կենտրոնում որոտացած հզոր պայթյունն ահաբեկչական հարձակում է որակվել: Մահապարտը պայթեցրել է ինքն իրեն ոստիկանության շենքի մոտակայքում:
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել, որոնցից երեքը ծանր վիճակում են:
Պայթյունն արձանագրել է անվտանգության տեսախցիկը:
Ներկայումս իրավապահներն աշխատում են դեպքի վայրում: Պարզվում են միջադեպի բոլոր հանգամանքները: