Գերմանիայում ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Բոլոր ձերբակալվածները Կոսովոյի քաղաքացիներ են: Նրանք տեղաշարժվել են բելգիական համարներով ավտոմեքենաներով:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ոստիկանության ներկայացուցչին, կալանավորումն իրականացվել է դեռևս ահաբեկչություններից առաջ: Սակայն, իրավապահները համոզված են, որ ձերբակալվածներն անմիջականորեն կապված են Բրյուսելի վրա հարձակումների հետ:
Նախօրեին առավոտյան Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուններ են որոտացել: Ավելի ուշ հարձակումներ են տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքի մետրոյում: Դրա հետևանքով 34 մարդ զոհվել է, ևս 250 -ը՝ վիրավորվել: