Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դիրիժոր և նախկին ռեկտոր Սերգեյ Ռոլդուգինը, ով նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերն է, հարցազրույց է տվել մամուլին դեռևս 2014 թվականի գարնանը, սակայն այն ժամանակ լրագրողի հետ մաեստրոյի զրույցի վրա, չգիտես ինչու, ոչ ոք ուշադրություն չդարձրեց:
Իսկ հիմա, երբ Ռոլդուգինի խոսքերով հետաքրքրվել են մայրաքաղաքային լրատվամիջոցները, նա կրկին ուշադրության կենտրոնում է, քանի որ նրա շնորհիվ նոր տեղեկություններ հայտնվեցին ՌԴ նախագահի ավագ դստեր'Մարիայի մասին, ում կնքահայրը դիրիժորը դարձել է հեռավոր 1985 թվականին:
«Նա մինչև հիմա ջութակ է նվագում: Եվ լսել եմ, որ նա թեկնածուական է պաշտպանում: Որդի է ունեցել: Բնակվում է Ռուսաստանում»,- ասել է Ռոլդուգինը լրագրողներին:
Ավաղ, Պուտինի կրտսեր դստեր մասին, որին ճանաչում են որպես Եկատերինա Տիխոնովա, Պուտինի ընկերը, ով ծանոթ է նրա հետ 1977 թ.-ից, ոչինչ չի պատմել:
Նշենք նաև, որ Մարիայի և Եկատերինայի մասին հանրության լայն շրջանակին գրեթե ոչինչ հայտնի չէ: Աղջիկները չեն հայտնվում հանրության առջև, իսկ նրանց մասին ամբողջ տեղեկությունը խնամքով թաքցվում է, ինչի պատճառով լրագրողներն անընդհատ հետաքննություններ են անցկացնում և զանազան տեսություններ են առաջ քաշում այն մասին, թե, որտեղ են ապրում և ինչով են զբաղվում նախագահի դստրերը: