Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Երևանին, և՛ Բաքվին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք զենք ենք վաճառում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- ասել է Ռոգոզինը երկուշաբթի օրը «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում։
Ռոգոզինն ընդգծել է, որ հենց Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումները այդ երկրներից որևիցե մեկին, ապա իր տեղը միանգամից կզբաղեցնի ԱՄՆ-ն կամ այլ երկրներ։