Բրյուսելի օդանավակայանում մեկ ամիս առաջ ահաբեկչական գործողություն կատարած մահապարտ-ահաբեկիչները գործել են որոշակի միտումով. որպես թիրախներ նրանք ընտրել են Իսրայել, Ռուսաստան եւ ԱՄՆ մեկնող ուղեւորներին, ապրիլի 22-ին պնդում Է Derniere Heure թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Կայարանի շենք մտած երեք ահաբեկիչները չԷին պատրաստվում հարված հասցնել աննպատակ: Իրենց թիրախները նրանք որոշել Էին: (Տեսահսկման խցիկների տեսագրություններում) երեւում Է, թե ինչպես են նրանք նախ ուսումնասիրում ավիաչվերթների մեկնումների լուսատախտակը, իսկ այնուհետեւ միտումնավոր գնում դեպի այն ուղեւորների գրանցման կանգնակները, որոնք մեկնում են Իսրայել, Ռուսաստան եւ ԱՄՆ»,- գրում Է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, որոնք զբաղվել են Բրյուսելի օդանավակայանում տեսահսկման խցիկների տեսագրությունների վերլուծությամբ:

 

 

Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն Է որոտացել մարտի 22-ի առավոտյան: Երրորդ պայթյունը տեղի Է ունեցել փոքր-ինչ ավելի ուշ մետրոյի «Մալբեկ» կայարանի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 32 մարդ, ավելի քան 300-ն ստացել Է տարբեր աստիճանի ծանրության վերքեր: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: