Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Հերտային»:

Հանդիպման առաջին գոլը 48-րդ րոպեին Մարիո Գյոտցեի փոխանցումից հետո հեղինակեց Արթուրո Վիդալը, իսկ 79-րդ րոպեին աչքի ընկավ Դուգլաս Կոստան:

Այս հաղթանակից հետո մյունխենցիները 81 միավորով գլխավորում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: